ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա

Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա
15.07.2017 | 01:04

Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, երկուսը քիչ անց մահացել են: Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով: Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը Ալ Աքսա մզկիթում:


Ոստիկանությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է համարում: Պաղեստինի նախագահ Մահմուդը Աբբասը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, իր ցավակցությունները փոխանցել և դատապարտել մահացու հարձակումը:

Դիտվել է՝ 5064

Մեկնաբանություններ